Logo

Գերմանիայի գավաթ. Մյուլերի դուբլն ու «Բավարիայի» հաղթանակը

00:40 / 17.08.2024Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիան» բելգիացի մասնագետ ՎԵնսան Կոմպանիի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղում հաղթանակ տարավ:

«Բավարիան» Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում հյուրընկալվելիս 4-0 հաշվով առավելության հասավ երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Ուլմի» նկատմամբ:

Երկու րոպեում դուբլ գրանցեց 34-ամյա գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, մեկական գոլ էլ խփեցին փոխարինման դուրս եկած հարձակվողներ, ֆրանսիացի Կինգսլի Կոմանն ու անգլիացի Հարի Քեյնը:

Գերմանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Ուլմ» - «Բավարիա»` 0-4 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 12, 14, Կինգսլի Կոման, 79, Հարի Քեյն, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ