Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց 5-րդ լիգան ներկայացնող «Ատլաս Դելմենհորսթին»։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը` փոխարինման մտնելով 89-րդ րոպեին։
«Բորուսիան» պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում։
Գերմանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
«Ատլաս Դելմենհորսթ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 2-3 (տեսանյութ)
Շտեֆեն Ռովեդեր, 32, Լինուս Ուրբան, 40 - Ռոբին Հակ, 20, 38, Նիկո Էլվեդի, 68


