Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Քյլոնը» Սարգիս Ադամյանի գոլի օգնությամբ լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով հաղթեց «Օսնաբրյուկին» և դուրս եկավ հաջորդ փուլ։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ 52-րդ րոպեին, իսկ խաղի հաղթական գոլը խփեց լրացուցիչ ժամանակում։ 93-րդ րոպեին 30-ամյա Ադամյանը հաշիվը դարձրեց 2-1, քիչ անց «Քյոլնը» խփեց ևս մեկ գոլ ու հասավ արտագնա հաղթանակի (տեսանյութ)։
Գերմանիայի Բունդեսլիգայում «Քյոլնը» կմեկնարկի օգոստոսի 19-ին՝ հյուրընկալվելով Դորտմունդի «Բորուսիային»։
Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում գոլի հեղինակ էր դարձել նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը Մյոնխենգլադբախի «Բորուսիան» կազմում գրավել էր «Բերզենբրյուկի» դարպասը։
Գերմանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
«Օսնաբրյուկ» - «Քյոլն»՝ 1-3
Խարալամբոս Մակրիդիս, 73 - Բենո Շմից, 43, Սարգիս Ադամյան, 93, Ջուլիան Շաբո, 97


