Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Շտուտգարտը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։
Սեբաստիան Հյոնեսի գլխավորած թիմը մայիսի 26-ին Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում կմրցի պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի եզրափակիչ դուրս եկած, Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Արմինիայի» դեմ։
Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Շտուտգարտ» - «Լայպցիգ»` 3-1 (տեսանյութ)
Անգելո Շթիլեր, 5, Նիք Վոլթմեյդ, 57, Ջեյմի Լևելինգ, 73 - Բեյնամին Շեշկո, 62