Գերմանիայի գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ կիսաեզրափակիչի նախավերջին մասնակիցը:
«Շտուտգարտը» քառորդ եզրափակիչում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Նյուրնբերգին: Խաղի միակ գոլը 83-րդ րոպեին խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Էնցո Միլոտը:
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ու «Ֆրայբուրգը»: Կիսաեզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:
Գերմանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Նյուրնբերգ» - «Շտուտգարտ»՝ 0-1 (տեսանյութ)
Էնցո Միլոտ, 83


