Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սոֆի Կլյայհերնը ծաղրել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին՝ հայտարարելով, որ տղամարդիկ ֆուտբոլում ավելի շատ են դիմում սիմուլյացիայի, քան կանայք:
«Այնպես է ստացվել, որ մենք ավելի մոտ ենք լինում երկրպագուներին, քան տղամարդիկ: Սա քննադատություն չէ, պարզապես նրանք այնպիսի մակարդակի են հասել, որ չենք կարող թույլ տալ ցանկացած բան: Բացի այդ, մենք ոգեշնչվում ենք արդար խաղով: Կանանց ֆուտբոլում չկա Նեյմար: Չեմ ճանաչում ֆուտբոլիստուհու, որը 2-3 րոպե կպառկեր խոտածածկին»,- Կլյայհերնի խոսքը մեջբերում է Playboy-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ մրցաշրջանի զգալի հատվածը: Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատարն արդեն վերականգնվել է և փարիզյան ակումբի հետ պատրաստվում է նոր մրցաշրջանին:


