Logo

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Չելսի»

17:36 / 22.06.2024Ֆուտբոլ
null

Գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Մաքսիմիլիան Բայերը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիի» կազմում։

Sky Sports-ը գրում է, որ անգլիական գրանդն արդեն բավական տեղեկություններ է հավաքել 21-ամյա ֆուտբոլիստի խաղի մասին։ «Չելսին» փորձել է ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» վինգեր Մայքլ Օլիսեին, սակայն գործարքը ձախողելուց հետո կենտրոնացել է Բայերի տեղատոխության վրա։

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի ու «Հոֆենհայմի» պայմանագրում սահմանված է 30 միլիոն եվրո հրաժարագին։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող այլ ակումբներ։ Բայերը ցանկանում է հեռանալ «Հոֆենհայմից» և պատրաստ է նոր մարտահրավերների։

Մաքսիմիլիան Բայերը  Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանում 33 խաղում խփել է 16 գոլ, կատարել 3 ասիստ։ Նա այժմ Գերմանիայի հավաքականի ճամբարում է ու մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ