Մանուել Նոյերը («Բավարիա») կլինի Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը Եվրո-2024-ում, հայտնում է Bayern & Germany-ն։
Ըստ աղբյուրի` Նոյերի փոխարինողը Բունդեսթիմում կլինի կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Նոյերի հետ կապված որոշումը կայացրել է երկու դարպասապահների հետ առանձնազրույցից հետո։
37-ամյա դարպասապահը Գերմանիայի հավաքականի ավագն է։ Նա «Բունդեսմանշաֆթի» կազմում 117 խաղում բաց է թողել 113 գոլ` 48 անգամ դարպասը պահելով անառիկ։
Տեր Շտեգենը Գերմանիայի հավաքականում նորամուտը նշել է 2012 թվականին։ Նա հավաքականի կազմում դաշտ է դուրս եկել 38 անգամ և անցկացրել 11 «չոր» խաղ։
Գերմանիայի հավաքականը Եվրո-2024-ում ընդգրկված է A խմբում և մրցելու է Շվեյցարիայի, Շոտլանդիայի ու Հունգարիայի թիմերի դեմ։


