Գերմանիայի հավաքականի նորեկ Վալդեմար Անտոնը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին սոցցանցերում հայտնել է հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
27-ամյա ֆուտբոլիստն ու գերմանական գրանդը համաձայնեցրել են չորս տարվա պայմանագիր: «Բորուսիան» պաշտպանի տրանսֆերի համար գերմանական «Շտուտգարտին» կվճարի 22 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Անտոնն այս տարվա մարտից է հրավիրվում Գերմանիայի ազգային հավաքական: Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի ժամանակ նա առայժմ խաղաժամանակ չի ստացել Բունդեսթիմի կազմում:


