Գերմանիայի ազգային հավաքականը հայտարարել է մարտին ընկերական հանդիպումներ անցկացնելու մասին։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը մարտի 25-ին Մայնցում կխաղա Պերուի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Քյոլնում կխաղա բելգիացիների դեմ։
Այդ հանդիպումների համար Բունդեսթիմի հայտացուցակը կներկայացվի մարտի 17-ին:
Հիշեցնենք, որ մարտին կմեկնարկի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարը, որից Գերմանիայի հավաքականն ազատված է, քանի որ մրցաշարի հիմնական փուլը կայանալու է այդ երկրում:


