Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կանխատեսել է Իսպանիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպման հաշիվը:
«Գերմանիան կհաղթի 1-0 հաշվով»,- Շոլցի խոսքը մեջբերում է Tagesspiegel-ը:
Օլաֆ Շոլցը պատրաստվում է ներկա գտնվել Իսպանիա - Գերմանիա խաղին, որը տեղի կունենա հուլիսի 5-ին Շտուտգարտի ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Ֆրանսիա - Պորտուգալիա դիմակայության ուժեղագույնին: