Logo

Գևորգ Հարությունյանը՝ Իգոր Կուռնոսովի հուշամրցաշարի հաղթող

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:58 / 11.09.2022• Շախմատ
null

Չելյաբինսկում անցկացված Իգոր Կուռնոսովի հիշատակին նվիրված արագ շախմատի մրցաշարում գերազանց ելույթ ունեցավ Գևորգ Հարությունյանը՝ 11 պարտիաներում վաստակած 9,5 միավորով արժանանալով գլխավոր մրցանակին: Հայ գրոսմայստերը պարգևատրվեց 160 հազար ռուբլով:

Հարությունյանը մրցաշարի մեկնարկից 8 անընդմեջ հաղթանակ տարավ: Միայն 9-րդ տուրում ռուսաստանցի Ալեքսեյ Պրիդորոժնուն հաջողվեց ընդհատել Գևորգի հաղթարշավը՝ պարտիան ավարտելով ոչ-ոքի: Վերջին երկու տուրերում էլ Հարությունյանը հաշտություն կնքեց ղազախ Առուստանբեկ Ուրազաևի և ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցևի հետ: Նշված 3 շախմատիստները 8,5-ական միավորով բաժանեցին 2-4-րդ տեղերը:

Մրցաշարին մասնակցած Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Էրիկ Գասպարյանը 6,5 միավորով մրցաշարի 205 մասնակիցների մեջ զբաղեցրեց 58-րդ տեղը: Էրիկ Չաքրյանը 6 միավորով 84-րդն էր, նույնպիսի արդյունքով Սարգիս Մանուկյանը զբաղեցրեց 87-րդ հորիզոնականը: Հայկ Երիցյանի հաշվին գրանցվեց 5,5 միավոր: Նա զբաղեցրեց 123-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ