Logo

Գեորգի Դեմետրաձե. «Ալգուասիլի հեռանալուց հետո Զախարյանի համար բարդ է լինելու»

17:20 / 25.04.2025Ֆուտբոլ
null

Վրացի նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Գեորգի Դեմետրաձեն գնահատել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հեռանկարն ակումբում:

«Իմանոլ Ալգուասիլը շատ բան է արել «Սոսյեդադի» համար: Նրա հեռանալուց հետո դժվար է ասել, թե ինչ որոշում կկայացնի նոր մարզիչը: Ալգուասիլը վստահում էր Արսենին և խաղաժամանակ էր տրամադրում, իսկ նոր մասնագետը գիտի, որ Զախարյանը հաճախ է վնասվածք ստանում:

Չի բացառվում, որ նա ակումբին խնդրի վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը»,- Դեմետրաձեի խոսքը մեջբերում է Чемпионат-ը:

Ավելի վաղ «Ռեալ Սոսյեդադի մամուլի ծառայության ղեկավար Խոն Անդեր Մունդուատեն հայտարարել էր, որ բասկյան ակումբը մեծ հույսեր է կապում Զախարյանի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ