Logo

Գեորգի Հարությունյանը երկրորդ հանդիպումն անընդմեջ խաղաց կիսապաշտպանի դիրքում

22:29 / 06.04.2025• Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում երկրորդ հանդիպումն անընդմեջ խաղաց կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:

«Պուշկաշ Ակադեմիան» տանը 1-1 հաշիվը գրանցեց «ՄՏԿ Բուդապեշտի» դեմ 26-րդ տուրի խաղում: Հարությունյանը մասնակցեց ամբողջ խաղին, 40 ճշգրիտ փոխանցում կատարեց, 10 անգամ կորցրեց գնդակը, երկու անգամ խախտեց կանոնները և մեկ դեղին քարտ ստացավ:

SofaScore-ը 7,1 գնահատականն է տվել Հարությունյանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ