Logo

Գեորգի Հարությունյանի տպավորիչ նորամուտը չեմպիոնի դեմ խաղում

23:43 / 09.02.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում: Հունգարիայի առաջնության 19-րդ տուրում Ժոլտ Հոռնյակի գլխավորած թիմը 1:0 հաշվով հաղթել է երկրի չեմպիոն «Ֆերենցվարոշին»:

20-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում և օգնել է իր թիմին «չոր» հանդիպում անցկացնել: Գեորգին 9 անգամ հեռացրել է դեպի իր թիմի տուգանային հրապարակ կատարված փոխանցումները, իսկ իր փոխանցումները կատարել է 92 տոկոս ճշգրտությամբ:

Այդ հաղթանակի շնորհիվ «Պուշկաշ Ակադեմիան» միավորների քանակը հասցրել է 38-ի, շրջանցել է հռչակավոր Ռոբի Քինի գլխավորած թիմին (36) և դարձել առաջատար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ