Logo

Աղբյուր. Գևորգ Ղազարյանն ավարտել է մարզական կարիերան

12:05 / 21.07.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիայի» եզրային հարձակվող Գևորգ Ղազարյանն ավարտել է մարզական կարիերան: Այս մասին հայտնում է «Ֆասթ Մեդիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան և ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

35-ամյա Ղազարյանն ընդգրկվել է «Արարատ-Արմենիան» գլխավորող Վարդան Մինասյանի մարզչական շտաբում:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան սկսել էր 2006 թվականին: Երևանի «Փյունիկի» սանը նախկինում խաղացել էր «Բանանցում» (ներկայումս՝ «Ուրարտու») Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում» և «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուոմ» և «Շավիշում», կիպրական «ԱԵԼ Լիմասոլում»:

Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 76 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Ֆոտո՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա