«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը «Փյունիկի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված մրցավեճի (1-2) ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսին ներկայացել է որպես մարզչական շտաբի ներկայացուցիչ: Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի վերջնամասում «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարմիր քարտ էր ստացել:
Ամենայն հավանականությամբ, 35-ամյա Գևորգ Ղազարյանը սեպտեմբերին կընդգրկվի «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբում:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան սկսել էր 2006 թվականին: Երևանի «Փյունիկի» սանը նախկինում խաղացել է նաև «Բանանցում» (այժմ՝ «Ուրարտու»), Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում» և «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուում»,«Շավիշում» և Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլում»:
Ղազարյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 75 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետխաղյա ասուլիսը


