Logo

Գևորգ Կասպարովը լքեց Հայաստանի չեմպիոնի ճամբարը, իսկ Ալեքսանդր Կարապետյանի թիմը դուրս մնաց Եվրոպա լիգայից. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 21.07.2017Հայկական ֆուտբոլ
Alashkert Santa Coloma 33hbujbugv - Գևորգ Կասպարովը լքեց Հայաստանի չեմպիոնի ճամբարը, իսկ Ալեքսանդր Կարապետյանի թիմը դուրս մնաց Եվրոպա լիգայից. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 20-ի իրադարձությունների քրոնիկոնը:

«Ալաշկերտը» պաշտոնապես հայտարարել է դարպասապահ Գևորգ Կասպարովի և հարձակվող Գևորգ Նռանյանի հետ պայմանագրերի խզման մասին: Երկու ֆուտբոլիստներն էլ տեղ չունեին Հայաստանի գործող չեմպիոնի հիմնական կազմում:

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Լյուքսեմբուրգի «Պրոգրեսը» մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով պարտություն է կրել Կիպրոսի ԱԵԼ-ից: Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Պրոգրեսը», երկու խաղերի հանրագումարում պարտվելով 1-3 հաշվով, դուրս է մնացել հետագա պայքարից: «Պրոգրեսն» 1-ին փուլում պայքարից դուրս էր թողել «Գլազգո Ռեյնջերսին»:

Sport Arena-ն «Ստալը» գլխավորող Եղիշե Մելիքյանին ճանաչել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի լավագույն գլխավոր մարզիչ: Կայքը գրել է. ««Ստալից» սպասելիքները մեծ չէին՝ կապված կազմի երիտասարդացման հետ, բայց Մելիքյանին հաջողվել է մարտունակ թիմ ստեղծել: Նա փորձում է թիմին նոր մակարդակի հասցնել: «Զարյայի» նկատմամբ անակնկալ հաղթանակը «Ստալի» թիմային ֆուտբոլի արգասիքն է»:

llYpARTzbHY - Գևորգ Կասպարովը լքեց Հայաստանի չեմպիոնի ճամբարը, իսկ Ալեքսանդր Կարապետյանի թիմը դուրս մնաց Եվրոպա լիգայից. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հենրիխ Մխիթարյան. «Վստահ եմ՝ իմ լավագույն ժամանակները «Մանչեսթեր Յունայթեդում» դեռ առջևում են: Ինձ լավ եմ զգում: Այս հատվածում գոլեր խփելը հաճելի է, բայց դա գլխավորը չէ: Պետք է առավելագույնս լավ պատրաստվել մրցաշրջանին: Կարևոր չէ, որ առաջիկա հանդիպումներն ընկերական են լինելու: Փորձելու ենք հաղթել «Մանչեսթեր Սիթիին», «Ռեալին» և «Բարսելոնային»»:

«Շիրակի» նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը փորձաշրջան է անցնում Լատվիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Վենտսպիլսի» կազմում: 22-ամյա ֆուտբոլիստը լատվիական ակումբում հասցրել է մասնակցել ստուգողական հանդիպման: «Վենտսպիլսը» երկրի ընթացիկ առաջնությունում 11-րդ տուրից հետո 8 թիմերի պայքարում ընթանում է 6-րդ հորիզոնականում:

E3tgL4nLIPg - Գևորգ Կասպարովը լքեց Հայաստանի չեմպիոնի ճամբարը, իսկ Ալեքսանդր Կարապետյանի թիմը դուրս մնաց Եվրոպա լիգայից. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի Կենտրոնական գոտու 1-ին տուրում «Կալուգան» սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության է հասել «Ռոտոր-2»-ի նկատմամբ: Արսեն Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին:

Նույն մրցաշարում «Ստրոգինոն» հյուրընկալել է «Խիմիկին» և պարտության մատնել նվազագույն հաշվով: Վյաչեսլավ Գրիգորյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ