Գևորգ Նաջարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հայտնում է Sports24-ը։
«Միգուցե ֆուտբոլ վերադառնամ՝ որպես հովանավոր, բայց կյանքը ստիպեց` ավարտեմ կարիերաս»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստը։
Նախկին կիսապաշտպանը կարիերայի մեծ մասն անցկացրել է Ղազախստանում` հանդես գալով Կարագանդայի «Շախտյորում», «Ատիրաուում» և «Աստանայում»։ Նա հայկական ակումբներից ներկայացրել է «Վանը» և «Փյունիկը», Fastex Պրեմիեր լիգայում 30 խաղում կատարել է 2 ասիստ։
Նաջարյանը 2019թ. փետրվարին հրավիրվել է Ղազախստանի ազգային հավաքական` մասնակցելով Մոլդովայի թիմի հետ ընկերական հանդիպմանը (1-0)։ Նա Ղազախստանի Մ12 հավաքականում 20 խաղում գրանցել է 1 գոլ ու 2 ասիստ:


