Հայ հարձակվող Գևորգ Սարկիսյանի դուբլը նպաստել է Մոսկվայի «Վելեսի»՝ խոշոր հաշվով հաղթանակին Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկի» դեմ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 22-րդ տուրի խաղում (4-1):
23-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել տանտերերի մեկնարկային կազմում, գոլով աչքի ընկել 28-րդ ու 54-րդ րոպեներին և փոխարինվել 69-րդ րոպեին:
Առաջին գոլը
Երկրորդ գոլը
Ընթացիկ մրցաշրջանում մոսկովյան թիմի կազմում Գևորգ Սարկիսյանն անցկացրել է 23 պաշտոնական խաղ, խփել 5 գոլ ու կատարել երեք գոլային փոխանցում:
22 խաղից հետո «Վելեսը» 23 միավորով 14-րդ տեղում է: Առաջատարը «Բալթիկան» է, որը վաստակել է 47 միավոր:
Ռուսասանի Առաջին դիվիզիոն, 22-րդ տուր
«Վելես» - «Նեֆտեխիմիկ»՝ 4-1
Այուբ Բացուև, 22, Գևորգ Սարկիսյան, 28, 54, Նիկիտա Կալուգին, 32 (ինքնագոլ) - Կոնստանտին Բազելյուկ, 9
Հեռացում՝ Ֆիլիպ Դվորեցկով, 13 «Նեֆտեխիմիկ»


