Ջասթին Գեյջին կարծում է, որ չեմպիոնական մենամարտ չստանալու պատճառով Արման Ծառուկյանն նախանձելի վիճակում չէ, տեղեկացնում է Red Corner MMA-ը։
«Ծառուկյանին, իհարկե, այժմ չես նախանձի։ Տհաճ իրավիճակ է, բայց... Ունենք այն, ինչ ունենք։ Անկասկած, այդ տղան, իրոք, հզոր է։ Այս սպորտը միանշանակ իսկական վիճակախաղ է, ու նա դեռ իր շանսը կստանա»,- ասել է ամերիկացի մարտիկը։
37-ամյա Գեյջին UFC-324 մրցաշարում Փեդի Փիմբլեթի հետ կմենամարտի՝ թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնական գոտու համար։ Այդ մենամարտի հաղթողը հետագայում կհանդիպի վրացի Իլյա Տոպուրիային` պայքարելու քաշային կարգի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար։
Թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը մենամարտ չի ստացել։
UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


