Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
2020 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհամասի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը 60 կգ քաշային կարգի որակավորման փուլում 8-2 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Պրիդոն Աբուլաձեին:
Ղարիբյանի 1/8 եզրափակիչում կգոտեմարտի ղազախ Աիդոս Սուլթանժալիի հետ:
63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտում կմրցի ռումինացի Ռազվան Արնաուտի հետ: Ռումինիան ներկայացնող ըմբիշը քիչ առաջ սփոփոիչ առաջին գոտեմարտում 3-1 հաշվով հաղթել է ալժիրցի Աբդելջեբար Ջեբարիին:
Սփոփիչ գոտեմարտում հաղթելու դեպքում Պողոսյանը երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Թալեհ Մամադովի հետ:
Հիշեցնենք, որ Պողոսյանը 1/4 եզրափակիչում 0-4 հաշվով պարտվել էր սերբ Սեբաստյան Նադին, որը հասել է եզրափակիչ:
Քիչ անց մրցագորգ դուրս կգա նաև գերծանր՝ 130 կգ քաշային ըմբիշ Դավիթ Օվասապյանը:
Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է (տեսանյութ)