Logo

Ղազախստանցի միլիարդատերը գնել է անգլիական ակումբ

11:33 / 07.05.2024Ֆուտբոլ
null

Ղազախստանցի միլիարդատեր Միխայիլ Լոմաձեն դարձել է անգլիական «Ուիքոմ Ուոնդերերս» ակումբի սեփականատերը, հաղորդում է BBC-ն։

Լոմաձեին պատկանող Blue Ocean Partners Ltd ընկերությունն ամերիկացի գործարար Ռոբ Կուհիգից գնել է ակումբի բաժնետոմսերի 90 տոկոսը։ Գործարքի արժեքը չի հրապարակվում։

«Ուիքոմ Ուոնդերերսը» խաղում է Անգլիայի երրորդ դիվիզիոնում։ 2020/21 մրցաշրջանում թիմը հանդես է եկել Անգլիայի Չեմպիոնշիփում։

Forbes-ի՝ ամենահարուստ մարդկանց ցուցակում Միխայիլ Լոմաձեն զբաղեցնում է 581-րդ տեղը, 48-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 5,7 միլիարդ դոլար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա