Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալի Ալիևը Բելգիայի թիմից աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում 0-6 հաշվով կրած պարտությունից հետո հայտնել է, որ հրաժարականի դիմում կներկայացնի.
«Կարճ կլինեմ. կատարվածի պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Իմ մեղքով էր ամեն ինչ։ Ֆուտբոլիստներից ոչ ոք արժանի չէր նման պարտության։
Հրաժարականի դիմում կներկայացնեմ։ Ղազախստան վերադառնալուց անմիջապես հետո որոշմանս մասին կտեղեկացնեմ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը»,- ասել է Ալիևը։
44-ամյա մասնագետը պաշտոնը ստանձնել է 2025թ. հունվարին։ Ղազախստանը նրա գլխավորությամբ 6 խաղում 1 հաղթանակ է տարել, կրել 5 պարտություն։


