
տուր
01 Հունվար 1970 - 18:41
- - 

Կիպրոսի առաջնության 17-րդ տուրում ԱԵԼ-ը հյուրընկալվել է «Կարմիոտիսային» և 1:0 հաշվով հաղթանակի հասել:
Միակ գոլը 8-րդ րոպեին խփել է Ռիերա Սիտոն, երբ նա 11-մետրանոցն անվրեպ չիարցնելուց հետո կարողացել է գնդակն ուղարկել դարպասը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հյուրերի մեկնարկային կազմում է եղել և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
ԱԵԼ-ը վաստակել է 34 միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Ապոլոնն» ունի 33 միավոր, սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել:

