Logo

Գիլյերմո Օչոան երեք տարի անց վերադարձավ Եվրոպա

17:12 / 23.12.2022Տրանսֆերներ
Պաշտոնական
null

Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է իտալական «Սալերնիտանա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

37-ամյա մեքսիկացին և Ա Սերիան ներկայացնող ակումբը ստորագրել են կես տարվա պայմանագիր՝ հետագայում երկարաձգման հնարավորությամբ:

Օչոան 2019 թվականի օգոստոսից խաղում էր մեքսիկական «Ամերիկա» ակումբում: Այս մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում, որոնցից 7-ում անառիկ է պահել դարպասը:

Աշխարհի առաջնություններում լավ տպավորություն թողած դարպասապահը նախկինում խաղացել էր բելգիական «Ստանդարտում», իսպանական «Մալագայում» և «Գրանադայում», ֆրանսիական «Այաչոյում»:

Մեքսիկացին ազգային թիմի դարպասը պաշտպանել էր Կատարում անցկացված Մունդիալում, որտեղ անցկացրած երեք խաղերում բաց էր թողել նույնքան գոլ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա