Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում Հայաստանը ներկայացնող ձյուդոիստները երեք մեդալ են նվաճել։
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը գրում է, որ Հայկ Դարբինյանը (55 կգ) հաղթել է բոլոր մրցակիցներին և նվաճել ոսկե մեդալ։
Լյովա Սրապյանը (60 կգ) պարտվել է միայն եզրափակիչում և արժանացել արծաթե մեդալի, իսկ Տիգրան Սարուխանյանը (73 կգ) նույնպես հաջող մրցելույթ է ունեցել` դառնալով բրոնզե մեդալակիր։