«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է Ա Սերիայի շրջանակում «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1): Ֆրանսիացին երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ։
«Ինչպես նշել էի խաղից առաջ, այս հանդիպումը յուրահատուկ է։ Մենք հաղթեցինք դերբին։ Դժվարանում էինք առաջին խաղակեսում, բայց ընդմիջումից հետո վերադարձանք խաղին։ Ես հույս ունեի, որ մեկ-երկու փոխանցում կստանամ տուգանային հրապարակում։
Առաջին գոլի դրվագում իմ բախտը փոքր-ինչ չբերեց, բայց երկրորդ գոլի ժամանակ ես Կալաբրիայից հիանալի փոխանցում ստացա։ Ես շատ ուրախ եմ երկրպագուների համար, հպարտանում եմ այս թիմով, որը երբեք չի հանձնվում»,- ասել է Ժիրուն DAZN-ի եթերում։