Սաուդյան Արաբիայում նոր ռեկորդային առաջարկ են նախապատրաստում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի համար, գրում է As-ը:
Արաբական լիգայի ներկայացուցիչը պատրաստ է ռեկորդային 300 միլիոն եվրո վճարել բրազիլացու տրանսֆերի համար: 24-ամյա ֆուտբոլիստին նույնպես ապշեցուցիչ առաջարկ է նախապատրաստվում՝ 1 միլիարդ եվրո 5 տարվա համար:
Առաջարկի հավանական հեղինակներից կարող են լինել «Ալ Ահլին» ու «Ալ Հիլալը»: Վերջինը հունվարի 28-ին երկկողմ համաձայնությամբ խզել է Նեյմարի հետ պայմանագիրը:
Ակնկալվում է, որ «Ռեալը» կմերժի առաջարկը և կհիշեցնի, որ բրազիլացու հրաժարագինը 1 միլիարդ եվրո է: