Կայացավ Globe Soccer Awards-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։
Լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների մեջ ընդգրկված էր 30 ֆուտբոլիստ։ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը նախորդ տարվա ընթացքում անգլիական ակումբի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
Լավագույն դարպասապահ ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Էդերսոն Մորաեսը, իսկ լավագույն մարզչի մրցանակը ստացավ «Քաղաքաբնակների» 53-ամյա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Հիշեցնենք, որ Globe Soccer Awards-ի վարկածով 2023 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ էր ճանաչվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։


