Logo

Globe Soccer Awards. Վինիսիուսը` տարվա լավագույն ֆուտբոլիստ, Յամալը` լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

22:19 / 27.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը Դուբայում կայացած Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում ստացավ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Վինիսիուսը 2024 թվականին բոլոր մրցաշարերում ակումբի և Բրազիլիայի հավաքականի կազմում խփել է 34 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ «Ռեալի» հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, հաղթել Լա լիգայում, Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Միջմայրցամաքային գավաթում:

Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալն էլ ճանաչվեց լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Յամալն ավարտվող տարում ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում միասին խփել է 13 գոլ և կատարել 24 ասիստ: Յամալն ամռանն Իսպանիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա