ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվեց 2025թ. լավագույն ֆուտբոլիստ։
«Ոսկե գնդակի» դափնեկիրը փարիզյան գրանդի կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող։
Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։


