Բրազիլիայի ազգային հավաքականը 2026թ. մարտին ընկերական հանդիպումներ կանցկացնի Խորվաթիայի ու Ֆրանսիայի թիմերի հետ, հայտնում է Globo Esporte-ն։
Հանդիպումները կկայանան ԱՄՆ-ում։ «Պենտակամպիոնները» Ֆրանսիային կհանդիպեն Բոստոնում, իսկ Խորվաթիային` Օռլանդոյում։
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) տեղեկությունը, մեծ հավանականությամբ, կհաստատի նոյեմբերի 18-ին՝ Թունիսի հետ ընկերական հանդիպումից հետո։
Ֆրանսիայի ու Խորվաթիայի հետ խաղերով Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կպատրաստվի աշխարհի 2026թ. առաջնությանը։
Սպասվում է, որ նախքան Մունդիալի մեկնարկը բրազիլացիները հունիսին ևս մեկ կամ երկու ընկերական մրցավեճ կանցկացնեն։


