«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կվերադառնա Անգլիա, հայտնում է Globo-ն։
«Նոթինգհեմ Ֆորեսթը» հանաձայնեցրել է բարզիլացի ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար թուրինյան գրանդին կվճարի 30 միլիոն եվրո։ Կողմերը կկնքեն 5 տարվա պայմանագիր։
27-ամյա կիսապաշտպանը «Յուվենտուս» է տեղափոխվել 2024թ. ամռանը, մասնակցել է 27 հանդիպման։ Նա անգլիական ակումբներից հանդես է եկել «Ասթոն Վիլայում», որտեղ 204 խաղում գրանցել է 22 գոլ, 24 ասիստ:


