Logo

Գլխավորը՝ անցած շաբաթվա ընթացքում․ Samsung-ի և Xiaomi-ի շնորհանդեսներ, միջաստղային երկնաքար և ոչ միայն

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:49 / 15.08.2022LIFETECH
տեխնոլոգիական իրադարձություններ-օգոստոս

Ամենակարևոր իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնոլոգիաների աշխարհից, որոնք տեղի ունեցան անցած շաբաթվա ընթացքում:

Գիտնականները պատրաստվում են օվկիանոսից դուրս բերել առաջին միջաստղային երկնաքարը

միջաստղային երկնաքար

Հարվարդի համալսարանի աշխատակիցները, որոնք նախկինում պատմում էին CNEOS 2014-01-08 միջաստեղային երկնաքարի մասին, ներկայացրել են նրա բեկորները որոնելու ծրագիր: Դա անելու համար գիտնականները կգործակցեն օվկիանոսային տեխնոլոգիական ընկերության հետ:

 

Samsung-ը ցուցադրել է Galaxy Watch 5-ը և Fold ու Flip ծալովի սարքերը

Galaxy Watch 5

Unpacked շնորհանդեսի ժամանակ Samsung-ը ցուցադրեց իր Galaxy Z ծալովի սմարթֆոնների չորրորդ սերունդը, նոր Buds 2 Pro ականջակալները՝ ակտիվ աղմուկի չեղարկմամբ, ինչպես նաև երկու չափսի Galaxy Watch 5 խելացի ժամացույց և ուժեղացված Watch 5 Pro:

 

Xiaomi-ն ներկայացրել է ծալվող Mix Fold 2-ը և մի շարք այլ սարքեր

ծալվող Mix Fold 2

Մեկ այլ մեծ շնորհանդեսի շրջանակում Xiaomi-ն ներկայացրել է նոր ծալովի սմարթֆոն Mix Fold 2, մեծ Pad 5 Pro պլանշետ՝ 12,4 դյույմանոց էկրանով և մի քանի օրիգինալ աքսեսուարներ՝ Watch S1 Pro խելացի ժամացույց և Buds 4 Pro ականջակալներ:

 

Telegram-ը թողարկել է ձայնային և տեսահաղորդագրությունների արգելափակման գործառույթ

telegram блокировка голосовых

Telegram-ը շաբաթվա վերջին պատմեց մեսենջերի հերթական թարմացման մասին, որն ավելացրել է ձայնային և տեսահաղորդագրությունների ուղարկումն արգելելու՝ այդքան ցանկալի հնարավորությունը։ Ճիշտ է, ոչ բոլորն են կարող դա անել:

 

Ներկայացվել է Moto Razr 2022-ի նոր կաղապարը

Moto Razr 2022

Motorola-ն ևս ցուցադրեց իր նոր սարքերը: Խոսքը 200 ՄՊ տեսախցիկով և 125 Վտ լիցքավորմամբ առաջատար Moto X30 Pro-ի մասին է, ինչպես նաև Razr խցիկի նոր սերնդի. այժմ այն էլ ավելի հզոր և նրբագեղ սարք է:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ