Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ դիմակայության մասին.
«Մենք պետք է իրացնեինք մեր գոլային պահերն ու գցեինք խաղի տեմպը։ Առաջին խաղում կարող էինք երկու գոլ ավելի խփել։ Պետք է ավելի լավ իրացնեինք պահերը»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է As-ը։
Դիմակայության առաջին խաղում Մյունխենում կողմերը գրանցել են 2-2 հաշիվը։ Պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։