Ֆրանսիացի պաշտպան Ժորիս Նյանյոնն ավելորդ քաշի պատճառով լքել է իսպանական «Սևիլիան», իսկ հունվարին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել ֆրանսիական «Սենտ-Էթյեն»: Նյանյոնը 20 կգ ավելորդ քաշ է հավաքել, որից հետո՝ աշնանը, իսպանական թիմը խզել է ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը:
Զավեշտալի դեպք է գրանցվել, երբ Նյանյոնը ժամանել է «Սենտ-Էթյենի» մարզաբազա: Խաղընկերներից մեկը և ակումբի աշխատակիցները նրան շփոթել են պահակի հետ՝ հայտնում է Le Parisien-ը:
A teammate mistook Joris Gnagnon for a security guard after he arrived 20kg overweight when signing for Saint-Étienne 🤯 pic.twitter.com/iM8R95Bniy
— AFCON 2021 🌍🏆 (@birdiefootball) February 2, 2022
Նյանյոնի չափազանց վատ ֆիզիկական վիճակի պատճառով ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Պասկալ Դյուպրան հրավիրել է ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Էլյակիմ Մանգալյային: