Logo

«Գնդակը պահելու համար տաղանդ պետք չէ». Վան Նիստելռոյը քննադատել է իր ֆուտբոլիստներին

21:48 / 26.04.2025Ֆուտբոլ
null

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյն Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում 0-3 հաշվով «Վուլվերհեմփթոնին» պարտվելուց հետո քննադատել է իր ֆուտբոլիստներին, հաղորդում է BBC-ն: «Լեսթերը» նախավերջին տեղում է և այս մրցաշրջանից հետո հրաժեշտ կտա ԱՊԼ-ին:

«Ինտենսիվության և մենապայքարներում վատ դրսևորելու խնդիր ունենք: Մենք շատ հեշտ գնդակի կորուստներ ունեցանք, հատկապես առաջին խաղակեսում։ Գնդակը պահելու համար տաղանդ պետք չէ: Ստիպված եմ անդրադառնալ նման խնդիրների:

Երկրորդ խաղակեսում էլ 11-մետրանոցի իրավունք ստացանք, բայց Վարդին վրիպեց: Դա շատ ցավալի էր։ Ես իսկապես ուզում էի, որ նա գոլ խփեր՝ մեզ խաղ վերադարձնելու, բայց նաև իր համար։ Սա խաղի ամփոփումն է»,- ասել է նիդերլանդցին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ