Logo

Goal. Դեմբելեն ՉԼ եզրափակիչից հետո շարունակում է գլխավորել «Ոսկե գնդակը» հաղթելու հավակնորդների ցանկը

21:51 / 01.06.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն շարունակում է գլխավորել Goal-ի վարկածով «Ոսկե գնդակը» հաղթելու հավակնորդների ցանկը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստին հաջորդում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստները` համապատասխանաբար Լամին Յամալն ու Ռաֆինյան։ Չորրորդը «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահն է, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 5-րդն է։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ Դեզիրե Դուեն բարձրացել է 6-րդ տեղ։

«Ոսկե գնդակը» ստանալու գլխավոր ֆավորիտները` ըստ Goal-ի

1. Ուսման Դեմբելե (ՊՍԺ),
2. Լամին Յամալ («Բարսելոնա»),
3. Ռաֆինյա («Բարսելոնա»),
4. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»),
5. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»),
6. Դեզիրե Դուե (ՊՍԺ),
7. Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ),
8. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ),
9. Պեդրի («Բարսելոնա»),
10. Հարի Քեյն («Բավարիա)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ