Հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է «Ոսկե գնդակը» հաղթելու հավակնորդների թարմացված ցանկը։
Ֆուտբոլի անհատական ամենահեղինակավոր մրցանակը ստանալու գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիացի եզրայինին հաջորդում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լամին Յամալն ու Ռաֆինյան։
«Ոսկե գնդակը» ստանալու գլխավոր ֆավորիտները` ըստ Goal-ի
1. Ուսման Դեմբելե (ՊՍԺ),
2. Լամին Յամալ («Բարսելոնա»),
3. Ռաֆինյա («Բարսելոնա»),
4. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ),
5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»),
6. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»),
7. Պեդրի («Բարսելոնա»),
8. Հարի Քեյն («Բավարիա»),
9. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»),
10. Լաուտարո Մարտինես («Ինտեր»)։


