Logo

Goal. Լոնդոնյան ակումբը կարող է հարկադրված հեռանալ իր տնային ստադիոնից

16:47 / 23.07.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Վեսթ Հեմը» 2029 թվականին կարող է ժամանակավորապես հարկադրված հեռանալ իր տնային մարզադաշտ «Լոնդոն Սթեդիումից» աթլետիկայի աշխարհի առաջնության պատճառով, հաղորդում է Goal-ը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է աթլետիկայի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հայտի ֆինանսական աջակցության մասին՝ խոստանալով հատկացնել 35 միլիոն ֆունտ (մոտ 47 միլիոն դոլար)։

Լոնդոնի մարզադաշտը, որը կառուցվել էր որպես 2012 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր մրցասպարեզ, պահպանում է աթլետիկայի մրցումներ անցկացնելու ենթակառուցվածքներ, թեպետ աթլետիկայի աշխարհի առաջնությունն ընդունելու համար նորոգումներն անխուսափելի են:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ