Լիոնել Մեսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը, հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում:
Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և իր անվան դիմաց գրանցել գոլ ու ասիստ:
«Ինտեր Մայամին» տնային խաղում հաղթել էր 3-1 հաշվով:


