Logo

Golden Boy-2022. Հաղթողի 2 հիմնական հավակնորդները

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:35 / 14.10.2022ՍՊՈՐՏ
null

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ու կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին Golden Boy-2022 մրցանակի գլխավոր հավակնորդներն են, հայտնում է Mundo Deportivo-ն:

Մրցանակին հավակնում են նաև Կարիմ Ադեյեմին («Բորուսիա Դորտմունդ»), Էդուարդո Կամավինգան («Ռեալ»), Պեդրին, Անսու Ֆատին, (երկուսն էլ «Բարսելոնա»), Անտոնիո Սիլվան («Բենֆիկա»), Ֆաբիու Կարվալյուն («Լիվերպուլ»), Վիլֆրեդ Նյոնտոն («Լիդս»), Յոշկո Գվարդիոլը («Լայպցիգ»), Ջամալ Մուսիալան, Մատիս Տելը, Ռայան Գրավենբերխը (բոլորը՝ «Բավարիա»), Ֆաբիո Միրետին («Յուվենտուս»), Նիկո Գոնսալեսը («Վալենսիա»), Նունու Մենդեշը (ՊՍԺ), Ջորջիո Սկալվինին («Ատալանտա»), Նիկոլա Զալևսկին («Ռոմա»), Բենյամին Շեշկոն («Զալցբուրգ») և Իյենոմա Դեսթինի Ուդոջին («Ուդինեզե»):

Հիշեցնենք, որ մրցանակը տրվում է մինչև 21 տարեկան տարվա լավագույն ֆուտբոլիստին:

Նախորդ տարի այն ստացել էր «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ