Logo

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
FastNews
14:02 / 18.10.2022Ծանրամարտ
Գոռ Սահակյան

Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը (67 կգ) ոսկե մեդալակիր դարձավ Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում։

Մ20 մրցաշարում հայ ծանրորդը հաղթեց երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով։ Թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում Գոռ Սահակյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ, իսկ երկամարտում առաջինն էր։

Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Թուրքիայի ներկայացուցիչներ Յուսուվ Գենչը (298 կգ) և Կան Կահրիմանը (293 կգ)։

Սա երկամարտում Հայաստանի երկրորդ մեդալն էր ԵԱ-ում։ Ավելի վաղ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր։

Հայաստանի թիմը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցում է 23 ծանրորդով։ 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ