Logo

«Բարսելոնայի» պաշտպանը կարիերան կշարունակի Խորվաթիայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:39 / 19.07.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Մուսա Վագե

Սենեգալի հավաքականի և «Բարսելոնայի» եզրային պաշտպան Մուսա Վագեն կարիերան կշարունակի խորվաթական «Գորիցայում», հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ:

Կատալոնական ակումբը գործարքի մասին այլ մանրամասներ չի հաղորդել: 23-ամյա Վագեն 2018 թվականի ամռանը բելգիական «Էյպենից» 5 միլիոն եվրոյով համալրել էր «Բարսելոնայի» 2-րդ թիմի կազմը,իսկ 1 տարի անց՝ գլխավոր թիմի:

Սենեգալցին 2019/2020 մրցաշրջանի 2-րդ հատվածը վարձավճարով անցկացրել էր ֆրանսիական «Նիսում», իսկ 2020/2021 մրցաշրջանի առաջին հատվածը՝ հունական ՊԱՕԿ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ