Logo

Գործակալը վստահ է՝ Մատան կհամալրի մադրիդյան գրանդներից մեկի շարքերը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:09 / 13.07.2022• ՍՊՈՐՏ
null

Գործակալ Սիգալը հայտարարել է, որ Մատան կարող է կարիերան շարունակել «Ատլետիկոյում» կամ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իսպանացին 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքել է «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Անգամ 34 տարեկանում, ես կարծում եմ, որ նա թոփ ակումբ կտեղափոխվի։ Ենթադրում եմ՝ իսպանական ակումբ։ Նա կարող է առանց որևէ խնդրի ներառվել «Ատլետիկոյի» խաղային համակարգում։

Նա անգամ կարող է «Ռեալին» համապատասխան լինել։ Ես վստահ եմ, որ ամառվա վերջում նա Իսպանիայի թոփ ակումբներից մեկը կտեղափոխվի»,- Սիգալի խոսքն է մեջբերում CaughtOffside-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ