Գուստավ Կլիմտի վերջին՝ 1918 թվականի «Հովհարով տիկինը» կտավն աճուրդի կհանվի եվրոպական արվեստի աճուրդի պատմության մեջ ամենաբարձր գնով, գրում է CNN-ը։
Հաղորդվում է, որ կտավը Sotheby's-ում կվաճառվի 80 մլն դոլար նախնական գնով: Աճուրդի ղեկավար Հելեն Նյումանը կարծում է, որ սա Կլիմտի լավագույն կտավն է, որը նկարիչը ստեղծել է «իր ծաղկման շրջանում»: Նա նաև ընդգծել է, որ ի տարբերություն նկարչի մյուս գործերի, այս նկարը ստեղծվել է ոչ թե պատվերով, այլ իր համար։ Նշվում է, որ կտավի աղջկա ինքնությունը դեռ հայտնի չէ։
Սկզբում կտավը պատկանում էր Կլիմտի հովանավորին և նրա ընկերոջը՝ խոշոր արդյունաբերող Էրվին Բելին։ Այնուհետև կտավն անցավ կոլեկցիոներ Ռուդոլֆ Լեոպոլդին, որն էլ 1994 թվականին 12 միլիոն դոլարով վաճառեց այն ներկայիս սեփականատիրոջ ընտանիքին։

.jpg)
