Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour արագ և կայծակնային շախմատի մրցաշարում խաղային երկրորդ օրվանից հետո ունի 8 միավոր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Նույնքան միավոր է հավաքել ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ուեսլի Սոն։ Արոնյանը լրացուցիչ ցուցանիշներով երկրորդն է, Սոն` երրորդը։ Առաջատարը 10 միավորով Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) է։
Օգոստոսի 13-ին կանցկացվեն արագ շախմատի վերջին երեք խաղափուլերը։ 42-ամյա Արոնյանը սպիտակներով կմրցի Սեմ Շենքլենդի (ԱՄՆ) և Գրիգորի Օպարինի (ԱՄՆ), իսկ սևերով` Լիեմ Լիի (Վիետնամ) դեմ։
Օգոստոսի 14-ին կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը։


