Logo

Grand Chess Tour. Արոնյանը զբաղեցրել է երրորդ տեղը

16:49 / 04.10.2025Շախմատ
null

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը վեց փուլից բաղկացած Grand Chess Tour խոշոր մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը։

Մրցաշարի եզրափակիչում 42-ամյա շախմատիստը 20-8 հաշվով հաղթել է Ռամեշբաբու Պրագնանանդհային։

Արոնյանն այդ արդյունքի շնորհիվ ապահովել է նաև իր մասնակցությունը հաջորդ տարվա մրցաշարին։

Grand Chess Tour-ի հաղթող է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Մաքսիմ Վաշիե-Լագրավը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ