Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող արագ և կայծակնային շախմատի Grand Chess Tour մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջին տեղում է, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Արոնյանը հաղթել է արագ շախմատի մեկնարկային 3 խաղերը: Առաջին խաղում 42-ամյա շախմատիստը հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, հետո առավելության է հասել նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավի և Նոդիրբեկ Աբդուսատորովի դեմ պարտիաներում:
Մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Մաքսիմ-Վաշիե Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը և Գրիգորի Օպարինը:


